«Հրապարակ»-ը գրում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը համառորեն հրաժարվում է խոսել այդ կուսակցությունում տեղի ունեցած իրադարձության մասին, որի արդյունքում ինքը հրաժարվեց մտնել «Ժառանգության» ցուցակ:
«Բայց մեզ հայտնի է դարձել, որ նա մի ընկերական միջավայրում ասել է, որ «Ազատ դեմոկրատներից» «Ժառանգություն» մտածները պետք է նկատի ունենան, որ «Ուղտը թքելու սովորույթ ունի»: Զուրաբյանը նկատի է ունեցել «Ժառանգության» ղեկավարի կողմից համամասնական ցուցակ ընդգրկվածների ստորագրած «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը, որով ստորագրողներն ընդունել էին Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը»:









































