Բացահայտվել է, որ Goldman Sachs-ը, որի տնօրենը մի անգամ ասել էր, որ իրենք կատարում են «Աստծո աշխատանքը», ներդրումներ է կատարում մի ընկերությունում, որը կապեր ունի դեռահաս աղջիկների թրաֆիքինգի և մարմնավաճառության հետ:
Daily Mail-ը գրում է, որ այս բացահայտումն ամերիկյան ներդրումային բանկին ևս մեկ անգամ գցել է անհարմար դրության մեջ՝ միայն մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ բանկի նախկին գործադիր տնօրենը հայտնել էր, որ բանկում ղեկավարներն իրենց հաճախորդներին կոչում են «խամաճիկներ»:
Բացահայտվել է, որ բանկը ֆինանսավորել է Village Voice Media ընկերությանը, որը Backpage.com ինտերնետային կայքի սեփականատերն է: Ինտերնետային կայքը համարվում էր ԱՄՆ-ում դեռահաս աղջիկների թրաֆիքինգի ամենամեծ ֆորումը:









































