ԱՄՆ–ը չի հրաժարվելու Ռուսաստանում ժողովրդավարության և հակակառավարական կազմակերպությունների աջակցությունից:
Նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք ունենք պետքարտուղարի և Կոնգրեսի կողմից հաստատված նոր հիմնադրամ` ուղղված Ռուսաստանում քաղաքացիական և տեղեկատվական հասարակության ամրապնդմանը>,- նշել է նա:
Նուլանդը հայտնել է, որ Վաշինգտոնը երբեք չի հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության հետ երկխոսելուց:
Հիշեցնենք, որ դեռևս մարտին պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գոծերով տեղակալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շարունակելու է օգնել Ռուսաստանում ժողովրդավարության հաստատմանը: Նրա խոսքերով` 2009 թվականից սկսած՝ այդ նպատակներով ծախսվել է 200 մլն դոլար:








































