Հոլանդացի աշակերտ Յուրե Հերմանսը ստացել է 100 եվրո խրախուսական մրցանակ` որպես Wolfson Economics Prize մրցանակի ամենաերիտասարդ հավակնորդ: Այս մասին հաղորդվել է Policy Exchange հետազոտական ինստիտուտի կայում:
Մրցանակը հաստատվել էր 2011 թ. հոկտեմբերին՝ լորդ Սայմոն Վուլֆսոնի կողմից: Մրցանակը կազմում է 250 հազար ֆունտ սթեռլինգ (մոտ 390 հաղար ԱՄՆ դոլար):
Հերմանսը իր դիմումը ներկայացրել էր անյալ տարի, երբ 10 տարեկան էր: Նամակում նա գրել էր, որ շատ անհանգստացած է Եվրոպայի ճգնաժամի համար, և մտածել է, թե ինչպես Հունաստանը կարող է հրաժարվել եվրոյից և ինչպես կարող է սկսել կիրառել հին դրամական միավորը` դիրհեմը։
Հերմանսի նախագծի համաձայն՝ բոլոր հույները պետք է բանկերում պահվող իրենց եվրոները տուգանքի սպառնալիքի տակ փոխեն դիրհեմի: Բանկերը, իրենց հերթին, ստացված փոխարժեքը կհանձնեն կառավարությանը, որն էլ այդ գումարով կվերադարձնի վարկատուների պարտքերը: Ընդ որում՝ Հունաստանի պարտքը Հերմանսը նկարել է պիցցայի տեսքով, որից մաս–մաս կստանան վարկատուները:








































