Վիսկոնսինի 80-ամյա բնակչուհին կարողացել է իջեցնել երկու մետրանոց ինքնաթիռը, երբ նրա 81–ամյա ամուսինը մահացել է ինքնաթիռի ղեկին: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին: Այն բանից հետո, երբ ամուսինը կորցրել է գիտակցությունը, կինը, ով օդանավ վարելու փորձ չի ունեցել, ռադիոյով օգնություն է խնդրել: Դորի շրջանի օդանավակայանից նրան օգնության է հասել մեկ այլ ինքնաթիռ:
Երկրորդ ինքնաթիռի օդաչուն կնոջը ռադիոյով թելադրել է ինչ անել և կողքից հետևել է, թե ինչ է կատարվում օդանավի հետ:
Ինչպես հաղորդում է WTAQ ռադիոկայանը, երբ վառելիքի պակասի հետևանքով ինքնաթիռի շարժիչներից մեկը դադարել է աշխատել, կնոջը խորհուրդ են տվել անմիջապես վայրէջք կատարել, ինչը նա հաջողությամբ կատարել է:
Կինը մի քանի թեթև վնասվածքներ է ստացել, իսկ նրա ամուսնու մահվան փաստը մի փոքր ավելի ուշ հիվանդանոցում է գրանցվել: Ամուսինների անունները չեն հայտնվում:












































