Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ գործադիր կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնելու 150-ից ավելի դիտորդներով:
Գործադիր կոմիտեն նամակներ է ուղարկել ԱՊՀ մասնակից-երկրներին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Ռուսաստանի և Բելառուսի միության խորհրդարանական ժողովին` մասնակցության հայտեր ստանալու եւ մասնակիցների թիվը հստակեցնելու նպատակով:
Նախատեսվում է, որ ԱՊՀ դիտորդները Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ հրավերը ԱՊՀ գործադիր կոմիտեին ուղարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են մայիսի 6-ին:








































