Տեքստ Իսպանացի ֆիզիկոսները ստեղծել են այս պահի դրությամբ ամենազգայուն կշեռքը, որը կարող է կշռել զանգվածը 1.7 յոկտոգրամ ճշգրտությամբ (1 յոկտոգրամը հավասար է 10-24 գրամի): Գիտնականների հոդվածը հայտնվել է Nature Nanotechnology ամսագրում:
Կշեռքներն իրենցից ներկայացնում են մոտ 150 նանոմետր երկարությամբ և 1.7 նանոմետր տրամագծով վակուումային
խցիկում տեղադրված ածխածնային նանոխողովակներ:
Խողովակների մակերեսի վրա տեղադրվում է օբյեկտը, որի զանգվածը պետք է չափել, սովորաբար՝ մի մոլեկուլ կամ ատոմ, որից հետո ամբողջ սարքավորումը սառեցվում է մինչև բավական ցածր ջերմաստիճան:
Այնուհետև խողովակին որոշակի հաճախականությամբ էլեկտրական հոսանք է հաղորդվում և չափվում է դրան արձագանքելու հաճախականությունը: Դա իմանալով՝ գիտնականները կարողանում են հաշվարկել օբյեկտի զանգվածը:
Գիտնականները պնդում են, որ կշեռքների ստեղծման համար օգտագործվող մեթոդը նոր չէ, այն նախկինում ևս օգտագործվել է: Սաըայն գիտնականներին վերջապես հաջողվել է զգալիորեն մեծացնել նմանատիպ կշեռքների ճշգրտությունը:
Ըստ New Scientist-ի՝ այս կշեռքները կարող են օգտագործվել տարբեր միացությունների մոլեկուլների ճանաչման համար:









































