ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման այսօր ասել է, որ Google ընկերությունը համացանցում բացում է Սպիտան տակ դռները` թույլ տալով, որ օգտատերերը վիրտուալ շրջագայություն կատարեն հանրային բոլոր սենյակներով:
AFP-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի տունը Google-ի Art Project-ի մի մասն է, որը օգտատերերին թույլ է տալիս այցելել թանգարաններ, հայտնի շինություններ և շրջել՝ որքան ցանկանում են: Պարզապես այդ ամենը տեղի է ունենում վիրտուալ դաշտում:
Միշել Օբաման ասել է, որ Սպիտակ տունը ոչ միայն մի տարածք է, որտեղ հանդիպում են աշխարհի ղեկավարները, այլև այն հայտնի է «Մարդկանց տուն» անունով, այսինքն` դա մի տարածք է, որը բաց է բոլորի համար:









































