«Առաջին լրատվական»-ը հաղորդել էր, որ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) խմբավորումը պատրաստակամություն էր հայտնել ազատ արձակելու 10 զինվորի և ոստիկանի, որոնք 12 տարի շարունակ պատանդ էին պահվում: Երեկ խմբավորումը կատարել է իր խոստումը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
FARC-ի ներկայացուցիչներն ասել են, որ բաց են թողել վերջին պատանդներին, որոնք գերի էին ընկել մի քանի օպերացիաների արդյունքում: Նրանք նաև հայտնել են, որ դադարեցնում են պատանդներ վերցնելու քաղաքականությունը: Այդուհանդերձ, կասկածներ կան, որ գերության մեջ է դեռևս մի քանի հարյուր մարդ:











































