Ապրիլի 2-ին ՀՀԿ–ն կուսակցությունն անդամատոմս է տվել շուրջ 450 ուսանողների: Անդամատոմսերի հանձնման արարողությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով երիտասարդներին ՀՀԿ անդամ դառնալու կապակցությամբ, նշել է, որ ՀՀԿ-ն Հայաստանի գրանցված ամենահին կուսակցությունն է և իրենք հզոր են, քանի որ կարողանում են ընդունել կառուցողական բոլոր առաջարկներն ու քննադատությունները:
Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերն անցած ուսանողներից մեկի անունը Ռոբերտ Քոչարյան է եղել։ Նրան ներկաները ողջունել են ծափերով: Տիգրան Սարգսյանը երիտասարդին հարցրել է. «Դո՞ւք եք Ռոբերտ Քոչարյանը» և դրական պատասխան ստանալով, հավելել. «Շնորհավորում եմ»:







































