Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին կրել հակալազերային միջոց:
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրից սկսած դարպասապահը խաղադաշտ դուրս կգա հատուկ սաղավարտով:
Կասիլյասը բազմիցս անդրադարձել է երկրպագուների` դեպի ֆուտբոլիստներն ուղղված լազերային ճառագայթների խնդրին, սակայն նրա համբերությունը վերջնականապես սպառվեց Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայացած «Օսասունա»-ի դեմ պայքարում, որտեղ նրա դեմքին լազերային ճառագայթներ էին հայտնվում և թույլ չէին տալիս հետևել խաղին:







































