Համացանցում հայտնված լուսանկարներում ներկայացված է, թե ինչպես են Դուբայի երկնաքերները «ճեղքելով դուրս գալիս» գիշերային մշուշի միջից: Այս յուրահատուկ լուսանկարներն արվել են Երկրից 800 ոտնաչափ բարձրությունից:
Daily Mail-ը գրում է, որ աշխարհի ամենաբարձր շինությունը` Բուրջ Խալիֆան, որն ունի 2700 ոտնաչափ բարձրություն, երևում է մառախուղի միջից, որը պատել էր քաղաքը մարտ ամսին:
Մյուս նկարներում Դուբայի լույսերի շնորհիվ մառախուղը հիանալիորեն գունավորված է և հեքիաթային քաղաքի տպավորություն է ստեղծում:













































