Բեռլինյան Charite կլինիկան պատրաստ է բուժել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին։ Ինչպես հաղորդում է РИА Новости–ն, այս մասին ասվում է կլինիկայի մամլո հաղորդագրության մեջ, որը տարածվել է երկուշաբթի օրը:
«Մամուլում նշվում է Յուլյա Տիմոշենկոյին բանտի սահմաններից դուրս բուժման ենթարկելու մասին: Charite-ի համալսարանական բժշկությունն իր վրա չի վերցնում բուժման հետևանքների կանխատեսումը: Charite-ն առաջվա պես պատրաստ է բուժել հաճախորդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2011 թ. օգոստոսից նախկին վարչապետի առողջական վիճակը վատացել է. նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել՝ մեջքի հետ կապված խնդրի պատճառով: Փետրվարի կեսին Տիմոշենկոյին հետազոտել է բժշկական հանձնաժողովը՝ կազմված կանադացի և գերմանացի բժիշկներից:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան երկուշաբթի օրն առողջապահության նախարարությանը և պետական ուղղիչ ծառայությանը հանձնարարել է Տիմոշենկոյի բուժումն ապահովել գաղութի պատերից դուրս:








































