Հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր երրորդ կինը չափազանց գերհոգնում է աշխատավայրում և բավարար չի քնում: Ոմանք այնքան վատ ու քիչ են քնում, որ աշխատավայրում իրենց բառացիորեն խմած են զգում։ Այս մասին գրում է Raut.Ru-ն:
Հարցմանը մասնակցածների մեկ երրորդը դժգոհ է եղել քնի տևողությունից և որակից, 8,4 %–ը հաղորդել է, որ առավոտվանից գլխացավ է ունենում, 24,4 %-ն իրեն դժբախտ է համարել՝ լիարժեք չքնելու պատճառով: Երբ հարցման մասնակիցներին հարցրել են, թե ինչպես են իրենց զգում արթնանալուց կես ժամ անց, միայն 15,5 %-ն է պատասխանել «հիանալի»: 3,3 %-ը հայտարարել է, որ լրիվ ուժասպառ է: 24 %-ը հայտնել է, որ «ոչ թարմ» և «քամված» է զգում, և 57,2 %–ը պատասխանել է, որ մի քիչ հոգնած է:
Փորձագետները հիշեցնում են, որ անհրաժեշտ է քնել 7-8 ժամ։ Պարզվել է, որ հարցմանը մասնակցածներից միայն 38,5 %-ն է այդ նորմը պահպանում: 45 %-ը քնում է 5-7 ժամ, 5,4 %-ը` 5 ժամից պակաս, և միայն 10 % երջանիկներն են ասել, որ քնում են 8-9 ժամ:









































