News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունները խորանալու են: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Գիգա Բոկերիան՝ մեկնաբանելով Վրաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Նորլանդի նշանակումը.
«Վրաց-ամերիկյան հարաբերությունները հենված են այն ընտրության վրա, որը կատարել է վրաց հասարակությունը, ինչպես նաև այն ընտրության վրա, որը Վրաստանին դարձրել է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր: Վրաց-ամերիկյան հարաբերություններն ամեն տարի խորանում են՝ բոլոր ուղղություններով: Այդ կուրսը շարունակվելու է»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Սենատը Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում հաստատեց Ռիչարդ Նորլանդի թեկնածությունը: Վերջինս կփոխարինի 2009 թվականի աշնանից այդ պաշտոնում գտնվող Ջոն Բասսին:











































