Ավստրալիայի կառավարությունն այս տարվա մայիսի 19-20–ն առաջին անգամ ԱՄՆ-ում կանցկացնի աշխատանքի տոնավաճառ՝ հույս ունենալով շահագրգռել որակյալ աշխատողների, այդ թվում՝ շինարարների, ջրմուղագործների և էլեկտրիկների:
Ըստ Reuters–ի՝ նախկինում աշխատուժ գրավելու նպատակով նմանատիպ աշխատանքի տոնավաճառներ ավստրալիացիներն անցկացրել են Հնդկաստանում և Եվրոպայում:
Ըստ Ավստրալիայի աշխատանքի նախարարության՝ առաջիկա 5 տարիների ընթացքում երկրին անհրաժեշտ է լրացուցիչ 1.3 մլն աշխատող, այդ թվում՝ 200 հազար–ը՝ շինարարության ոլորտում: Ավստրալիայում նաև կա 320 հազար սոցիալական և առողջապահական ոլորտի աշխատողների կարիք:
Ավստրալիայի իշխանությունները նաև ծրագրում են վերակազմավորել տեղական չափանիշների համակարգը՝ որակավորում ունեցող աշխատակիցների աշխատանքի լիցենզիա ձեռք բերելու համար: Այժմ աշխատանքային միգրանտները պետք է սպասեն մի քանի ամիս՝ լիցենզիա ստանալու համար:
Բնական ռեսուրսներով հարուստ Ավստրալիային համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում հաջողվել է խուսափել դրա ազդեցությունից:
Գործազրկությունն Ավստրալիայում կազմում է է 5.2 տոկոս, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում՝ 8.3 տոկոս է:








































