Սինգապուրում անշարժ գույքի գները երեք տարում առաջին անգամ անկում են ապրել 2012թ. հունվար-մարտ ամիսներին, երբ կառավարությունը հարկ մտցրեց տների գնման համար:
Բնակարանների արժեքի ինդեքսը եռամսյակի արդյունքով նվազել է 0.1 տոկոսով`մինչև 206 կետ: Ինչպես հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան», դա 2009-ի հունիսից ի վեր առաջին գնանկումն է:
«Գների անկումը եղել է խորհրդանշական, սակայն փաստը, որ դա տեղի է ունեցել երեք տարում առաջին անգամ, սուր հոգեբանական գործոն է»,- ասել է SLP International Property Consultants Nicholas Mak ընկերության գլխավոր տնօրենը Bloomberg գործակալության հետ զրույցում: «Գնանկումը կարող է շարունակվել է մինչև երկրորդ եռամսյակը, սակայն չեմ մտածում, թե կգերազանցի 1 տոկոսը»,- հավելել է նա:







































