ԿԸՀ այսօրվա արտահերթ նիստում հաստատվեց մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին Հանրային հեռուստաընկերությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:
Նախատեսված է Հանրային հեռուստատեսությամբ քարոզչություն իրականացնելու նպատակով եթերաժամ տրամադրել ժամը 18.00-ից, իսկ Հանրային ռադիոյով եթերաժամը տրամադրվելու է ժամը 13.30-ից և 21.40-ից: Հանրային հեռուստատեսությունը տրամադրելու է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:
Ապրիլի 8-22-ը կտրամադրվի 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ապրիլի 23-28-ը օրական 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի, իսկ ապրիլի 29-ից մինչև մայիսի 4-ը օրական 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ Հանրային ռադիոյով նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով կտրամադրվի 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:










































