Օլիմպիական խաղերի նախաշեմին Լոնդոնի փողոցները «մաքրվում են» մարմնավաճառներից: Hamlets աշտարակի հարևանությամբ ոստիկանները հունվարից մինչև օրս 44 մարմնավաճառ են ձերբակալել: Այդքան մարմնավաճառ ձերբակավել էր ողջ 2011-ի ընթացքում:
Ձերբակալությունների շնորհիվ իշխանությունները ցանկանում են Լոնդոնը «ներկայանալի» տեսքի բերել: Վերջին 18 ամիսներին Նյուհեմի ոստիկանությունը 80 հասարակաց տուն է փակել:
DailyMail-ի փոխանցմամբ` մինչ ոստիկանները քաղաքի բարոյական տեսքն են կարգի բերում, հազարավոր կամավորները քաղաքն ու հարակից ջրանցքները մաքրում են աղբից, վերացնում գրաֆիտիի հետքերը:
Նշենք, որ մարմնավաճառությունը Միացյալ Թագավորությունում օրինական է, կավատությունը` ոչ:











































