Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև այս ամսվա վերջը Դուբլինում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը:
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ապրիլի վերջին Լոնդոնում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկելու եմ այս տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն ու Ղարաբաղի հարցը:
Ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է: Այդ մասին ասվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած վերջին հայտարարության մեջ: Ընտրությունները չեն նշանակում, թե բանակցությունները ձգձգվելու են: Բանակցությունները շարունակվելու են, համանախագահները շարունակելու են այցելել տարածաշրջան, և կներկայացնեն իրենց ամառային աշխատանքային պլանը»:








































