Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կոլումբիական լրատվամիջոցների հետ ունեցած իր հարցազրույցի ժամանակ հերթական անգամ խոսել է իր և «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին:
Վալդանոն ստիպված է եղել լքել «Ռեալ»-ը` նախորդ մրցաշրջանի ավարտից հետո պորտուգալացի մասնագետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Մոուրինյոն անգամ արգելել էր Վալդանոյին մտնել թիմի հանդերձարան կամ ֆուտբոլիստների հետ նույն ավտոբուսով խաղերի մեկնել:
«Ժամանակին Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Բիլարդոն ցույց տվեց իմ սահմանները` դուրս թողնելով աշխարհի առաջնության եզրերից: Մենք միանգամայն տարբեր աշխարհընկալում ունենք: Այդ պատճառով էլ փոխըմբռնման բացակայությունը բնական եմ համարում»,- նշել է Վալդանոն:









































