«Արարատ Զուրաբյանն ինքն է որոշել չլինել «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակում։ «Ազատ դեմոկրատներն» ազատական կուսակցություն է, և դա բացառապես նրա որոշումն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
«Նա թեպետ չկա ցուցակում, սակայն իր ջանքերն է գործադրելու մեր հաղթանակի համար: Մենք միասին ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք»,- շեշտեց նա:









































