Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ վրացի պատգամավոր և ալպինիստ Գիյա Տորտլաձեն սկսել է իր արշավը դեպի Էվերեստ, որպեսզի աշխարհի ամենաբարձր գագաթին փակցնի «Վրաստանն առանց օկուպացիայի» բանները:
Նշվում է, որ ավելի վաղ Տորտլաձեն երկու անգամ հաղթահարել էր Էվերեստի գագաթը (8848 մետր): Այս անգամ նրա նմանատիպ փորձը կրում է քաղաքական բնույթ՝ հիշեցնելու համար, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանը:
Այս տարվա հունվարին Տորտլաձեն Անդերում հաղթահարել է երկու գագաթ՝ Բոնետեն (5004 մետր) և Ակոնկագուան (6962 մետր, Հարավային Ամերիկայի ամենաբարձր կետ) և այնտեղ փակցրել Վրաստանի դրոշներն ու նմանատիպ բաններներ:
Տորտլաձեն մտադիր է իր բողոքի ակցիաները շարունակել այնքան, մինչև որ վերջ տրվի Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացմանը:






































