Երեխա լույս աշխարհ բերելը երբեք այդքան դժվար ու դրամատիկ չի եղել, որքան ներկայում: 150 հազար կանանց շրջանում իրականացված ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից մայրիկների ծննդաբերությունը 2.5 ժամ ավելի երկար է տևում, քան կես դար առաջ:
1960-ականներին նման երկարատև ծննդաբերության կարելի էր հանդիպել միայն 4 տոկոսի մոտ: Պատճառն այն է, որ 21-րդ դարի մայրիկների միջին տարիքն ու քաշը բարձր են 1960-ականների կանանց համեմատ: Երկարատև ծննդաբերության պատճառ կարող է լինել նաև ցավազրկողների լայնածավալ կիրառումը:
Մերիլենդի Մանկան առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ ներկայիս կանայք առաջին անգամ ծննդաբերում են, 1960-ականների համեմատ, 4 տարի ուշ:
Ի դեպ, վերջին տարիներին կեսարյան հատմամբ ծննդաբերությունները աշխարհում շատացել են: Օրինակ՝ Բրիտանիայում ծննդկանների մեկ քառորդը դիմում է կեսարյան վիրահատության, ինչը 2 անգամ ավելի է, քան 3 տասնամյակ առաջ: Դա վկայում է այն մասին, որ «մոդեռն» մայրիկները վախենում են ծննդաբերությունից:









































