Մարոկկոն կանի հնարավոր ամեն ինչ Սիրիայի ժողովրդին օգնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Maghreb Arab Press գործակալությունը, հայտարարել է Մարոկկոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Սաադ Ադ-Դին Ալ-Օսմանին երեկ Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը:
Նրա խոսքերով՝ Սիրիայի իշխող վարչակարգի վրա անհրաժեշտ է «ավելի մեծ ճնշում գործադրել, որպեսզի նա դադարեցնի կոշտ գործողությունները քաղաքացիական բնակչության նկատմամբ»:
Նախարարը նշել է, որ «Սիրիայի բարեկամների» հանդիպումը, «որում դրական արդյունքներ են ձեռք բերվել, մեկ քայլ առաջ էր Սիրիայի ճգնաժամի կարգավորման ճանապարհին»:
Բացի այդ, Ալ-Օսմանին նշել է, որ Ռաբաթը «դեմ է քաղաքացիական անձանց նկատմամբ ցանկացած տիպի բռնության և ջարդի», և պնդում է՝ անհրաժեշտ է դադարեցնել ճնշումները Սիրիայում:









































