Սկսած 1967-ից` Մանկական գրքի միջազգային խորհրդի որոշմամբ ապրիլի 2-ին`դանիացի աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է Մանկական գրքի միջազգային օրը:
Այս օրը միջոցառման կազմակերպիչները քարոզում են մանկական գրականության կարևորագույն դերը Երկրագնդի նոր սերնդի հոգևոր ու մտավոր զարգացման գործում:
Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում է հայտնի հեղինակ, որպեսզի մաղթանք գրի ամոբղջ աշխարհի երեխաներին: Այս մասին հայտնում է
Calend-ը:
Հրավիրվում է նաև հայտնի նկարիչ, որպեսզի նկարազարդի Մանկական գրքի միջազգային օրվա պաստառը:
Հետագայում այդ նյութերն օգտագործվում են գրքերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար:









































