Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Ստամբուլում ահաբեկչություն է կանխվել:
Թուրքական անվտանգության ուժերին հաջողվել է Դոլմաբահչեի պողոտայում հայտնաբերել անհայտ անձի կողմից թողնված պայուսակ, որում գտնվել է պայթուցիկը: Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել սակրավորներն ու վնասազերծել են ռումբը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:








































