1896թ. այս օրը ծնվեց ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրեան): Նա գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
Թեհլերյանը ծնվել է 1896թ. Ներքին Բագառիճ գյուղում (Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը, ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912թ. և 1913-ին փոխադրվել է Սերբիա։
Առաջին Համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկի գնդում։ 1915թ. Թեհլերյանը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է: 1921թ. նա մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիսե գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակերպչին՝ Թալեաթ փաշային։
Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում, սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը արդարացնում է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։
Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին։
Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում: