Վերջին տվյալներով՝ Տյումենում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տյումեն քաղաքի մերձակայքում մոտ երկու ժամ առաջ օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է «ՅութԷյր» ավիաընկերության ATR-72 ինքնաթիռը: Ինքնաթիռը տեսադաշտից կորել է օդանավակայանից թռիչք կատարելուց երկու րոպե անց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռում եղել է 43 մարդ՝ 39 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Ինքնաթիռում հայեր են եղել:
Ինքնաթիռի կործանման առիթով հարուցվել է քրեական գործ:








































