Հոլիվուդյան հայտնի դերասան Էշթոն Քաթչերը կմարմնավորի Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին նրա մասին նկարահանվող ֆիլմում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆիլմի ռեժիսորն է Ջոշուա Մայքլ Ստերնը, որի առաջին ֆիլմը վարձույթ է հանվել 2008թ.-ին և կոչվել է «Ձայների ճոճանակ»: Ջոբսի մասին ֆիլմն անկախ նախագիծ է, որը կապ չի ունենալու հոլիվուդյան խոշորագույն ընկերություններից և ոչ մեկի հետ: Նկարահանումները մեկնարկելու են այս տարվա մայիսին:
Նշենք նաև, որ Ջոբսի մասին ֆիլմ նկարահանելու մասին հայտարարել է նաև Sony Pictures ընկերությունը, որի սցենարը հիմնված է Ուոլթեր Իսաակսոնի «Սթիվ Ջոբս» գրքի վրա: Մենք հաղորդել ենք, որ գլխավոր դերը, հնարավոր է, կատարի հոլիվուդյան մեկ այլ հայտնի դերասան Ջորջ Քլունին:









































