Ապրիլի 1-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթ-Մասիս ավտոմայրուղուն` «Կոնտինենտալ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1–03» ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի 07 ՍՕ 540 պետհամարանիշով բեռնատարին, որի հետևանքով «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքնայի վարորդ` 1977 թ. ծնված Ֆելիքս Սատուրովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել «1–03» ծառայության աշխատակիցներին: Վերջինս տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։









































