Մի քանի տարի հետո Սոֆի Լորենը կնշի իր 80-ամյակը: Բայց Daily Mail-ը հաղորդում է, որ, ինչպես երևում է, 77-ամյա դերասանուհին չի ցանկանում դա ընդունել:
Համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհին այսօր Ռուսաստանում իր տպավորիչ կազմվածքն է ցույց տվել` կրելով մի գեղեցիկ սև զգեստ, որը ունեցել է շատ մեծ լանջաբացվածք:
Դերասանուհուն ընկերակցել է նրա որդին` Կարլո Պոնտին: Նրա տարիքի շատ կանայք կփորձեին թաքցնել իրենց մարմինը, սակայն, ինչպես երևում է, իտալացի գեղեցկուհին այդ շատ կանանց նման չէ, քանի որ նա ողջ երեկոյի ընթացքում ուրախությամբ ցուցադրել է իր զգեստն ու դեռևս գեղեցիկ մարմինը:











































