Տեխասում բազմակնություն քարոզող աղանդի նախկին առաջնորդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կրկնամուսնության երեք մեղադրանքներով: Սակայն քննիչներն ասում են, որ նա ընդհանուր առմամբ ունեցել է 34 կին:
Daily Mail-ը գրում է, որ 71-ամյա Ուենդել Լոյ Նիելսենը, ով համարվում էր Jesus Christ of Latter Day Saints եկեղեցու նախկին ղեկավարը, ոչ մի կերպ չի արձագանքել իրեն ներկայացված դատավճռին:
Եկեղեցին գործել է ԱՄՆ Տեխաս նահանգում: Նիելսենը պարտավորվել է նաև 10000 դոլար տուգանք վճարել: