Միլիարդատեր Ջորջ Սորոսի ընկերությունում անհանգստությունները շարունակվում են, քանի որ նրա տղաներից մեկը որոշել է առանձնացնել իր անձնական ունեցվածքը՝ այն ինքնուրույն տնօրինելու համար
Daily Mail-ը գրում է, որ Ջոնաթան Սորոսը, ով սեպտեմբերից դադարել էր Soros Fund Management ընկերության ամենօրյա հարցերով զբաղվել, որոշել է աշխատանքի վերցնել իր հոր կարևոր աշխատակիցներից առնվազն մեկին, որպեսզի իր հետ լինի ինչ-որ մեկը, ով լավ ծանոթ է ընդհանուր իրավիճակին։
Երկու աղբյուրներ հայտնում են, որ Սորոսի որդին նպատակ ունի ստեղծել իր սեփական ընտանեկան գրասենյակը Դևիդ Քուլսարի օգնությամբ, ով այժմ աշխատում է Soros Fund-ում:










































