Wednesday, 24 06 2026
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

ՀՀ ոստիկանությունն արդեն անցել է բոլոր սահմանները. քաղաքացիական նախաձեռնություններ

Երեկ` մարտի 31-ին, Մաշտոցի պուրակում վերսկսվեց անժամկետ նստացույցը: Հորդառատ անձրևի պայմաններում գիշերը պուրակում անցկացնելու համար ակտիվիստները բերեցին վրան, որը, սակայն, ոստիկանները չթույլտարեցին տեղադրել: Վրան տեղադրելու առաջին փորձը կատարվել էր դեռևս երկու շաբաթ առաջ: Այն ժամանակ` մարտի 14-ի երեկոյան 9:30-ի մոտակայքում ոստիկաններն առանց նախազգուշացման և իրավական հիմնավորման իրենց կողմից կազմակերպված կեղծ աղմուկ-աղաղակով շեղել էին ակտիվիստների ուշադրությունը, տասնյակներով վրա հասել տեղադրված մեկ վրանի վրա, որի մեջ այդ պահին քնած մարդ կար, և քաշքշուկով ու հրմշտոցով վրանը կոտրելով այն հանել: Դրան հետևեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված էր, որ վրանի տեղադրումը չի կարող դիտվել որպես հասարակական կարգի խախտում և որ վրանը հանելուն ուղղված ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ էին:

Երեկ վրանի տեղադրման համար ոստիկանների ստեղծած ոչ իրավաչափ խոչընդոտները կանխելու նպատակով, նախ, ահազանգի արդյունքում պուրակ այցելեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ում ոստիկաններն անգամ չլսեցին` պնդելով, որ վրանի տեղադրումն արգելելու են: Նրանց արհամարհական և ագրեսիվ վերաբերմունքի արդյունքում պուրակ ժամանեց ինքը` մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինիս և ոստիկանների միջև «բանակցությունները», սակայն, ապարդյուն անցան: Մարդու իրավունքների պաշտպանը պնդում էր, որ վրանի տեղադրումն անօրինական չէ, իսկ ոստիկանները, հանձինս Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի, հաշվի չառան մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն ու հորդորը, և առանց որևէ իրավական հիմնավորման, կամայական որոշման հիման վրա, արգելեցին վրանի տեղադրումը: Երբ ակտիվիստներից մի քանիսը փորձեցին տեղադրել վրանը, հենց մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ ոստիկանները, ներառյալ` «կարմիր բերետավորներ», վրա հասան և հրմշտոցով թույլ չտվեցին ակտիվիստներին անգամ բացել վրանը:

Մենք տեղի ունեցած միջադեպը համարում ենք, մեղմ ասած, խայտառակություն: Իրավապահ մարմնի ներկայացուցիչները պարտավոր են գործել օրենքի շրջանակներում: ՀՀ ոստիկանությունն արդեն անցել է բոլոր սահմանները և հաշվի չի նստում անգամ իր իրավասությունների շրջանակում միջամտություն ցուցաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ինչը ևս մեկ անգամ հավաստվեց մարդու իրավունքների պատշպանի կողմից: Մենք պահանջում ենք անօրինական որոշում կայացնողներին պատժել և մեկընդմիշտ վերջ դնել այս կամայականություններին:

Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում