Վինսենթ Վան Գոգի ամենահայտնի աշխատանքներից մեկը վերածվել է iPad-ի ծրագրի: Ծրագիրը թույլ է տալիս օգտատերերին փոփոխություններ կատարել նկարի վրա:
Daily Mail-ը գրում է, որ Apple ընկերության օնլայն App Store-ում այժմ վաճառվում է The Starry Night Interactive Animation ծրագիրը, որը ներբեռնելով՝ օգտատերը հնարավորություն կունենա ստեղծել հայտնի The Starry Night նկարի սեփական տարբերակը:
Իրական նկարը գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Ծրագիրը հնարավոր է ներբեռնել iTunes-ից՝ 1.99 ֆունտ սթեռլինգով:




































