Monday, 08 06 2026
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գերմանացի փորձագետը կասկածում է, թե Ադրբեջանը կարող է ապահովել Nabucco-ով գազ առաքելու անհրաժեշտ ծավալներ

«Հարավային միջանցքի մասին Ադրբեջանի և Եվրամիության ընդունած հռչակագիրը ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանի առաջին գրավոր փաստաթուղթն է Եվրոպա գազի առաքման մասին»։ Այս կարծիքն է հայտնել Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեաս Հայնրիխը: news.az-ին տված հարցազրույցում նա կասկած է հայտնել Ադրբեջանի կողմից Nabucco խողովակաշարով անհրաժեշտ 30 միլիարդ խորանարդ մետր գազ առաքելու հնարավորության մասին՝ չնայած Շահդենիզ հանքավայրում հայտնաբերվել է 1,2 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշար: Հայնրիխը կարծում է, որ Ադրբեջանը կարող է Nabucco-ով առաքման համար հատկացնել միայն մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը խողովակաշարի անհրաժեշտ ծավալների միայն մեկ երրորդն է, բացի այդ, Բաքվում դեռ պետք է հստակեցնեն, Եվրոպա առաքումների որ տարբերակին առավելություն տալ, քանի որ կա առաքման ևս երկու տարբերակ` Տրանսադրիատիկ և Թուրքիա-Հունաստան-Իտալիա խողովակաշարերը: Այս տարբերակները հիմնվում են թուրքական գազային համակարգի վրա և կարճ են ադրբեջանական գազի առաքման համար: Թուրքմենստանի` Nabucco-ին միանալու հավանականության մասին Հայնրիխն ասել է, որ, չնայած մինչ այժմ եղած դրական ազդակներին, իշխանությունների անկանխատեսելիության պատճառով դեռ հնարավոր չէ հստակ կանխատեսել Աշգաբադի քայլերը: Պետք է նաև հաշվի առնել, որ Թուրքմենստանի պատրաստակամության դեպքում անհրաժեշտ է լինելու վերափոխել այդ երկրի գազատրանսպորտային համակարգն ու Կասպից ծովի հատակով խողովակաշար կառուցել մինչև Ադրբեջան: Անդրադառնալով Nabucco-ի մրցակից համարվող ռուսական Հարավային հոսք նախագծին՝ Հայնրիխը կարծիք է հայտնել, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հավանությունը ստանալու դեպքում այն կարող է ազգային նշանակության նախագիծ դառնալ, սակայն դրա իրականացումը գրեթե կրկնապատիկ ավելի թանկ է Nabucco-ից: Իսկ վերջինս էլ լուրջ խնդիրների առաջ կկանգնի, եթե Թուրքմենստանը չմիանա նախագծին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում