Մեքսիկայի հյուսիսում ձերբակալվել է 8 մարդ, ովքեր ծիսական զոհաբերության նպատակով սպանել էին մեկ կնոջ և երկու տասնամյա տղաների:
Daily Mail-ը գրում է, որ Սոնորայի քննիչները հանցագործության համար մեղադրել են La Santa Muerte (Սուրբ մահ) պաշտամունքի հետևորդներին:
Զոհերի արյունը լցրել են զոհասեղանի շուրջ և երկրպագել մահ խորհրդանշող կմախքին, որի ձեռքին մանգաղ է եղել: Այս պաշտամունքը, որի հետևորդները երկրպագում են մահը, վերջին 20 տարիների ընթացքում լայն տարածում է ստացել Մեքսիկայում:
Մարմինները հայտնաբերվել են Նակոզարի կոչվող բնակավայրում:








































