Ազգային դեմոկրատական լիգայի առաջնորդ Աուն Սան Սու Չժին հաղթում է Մյանմայի խորհրդարանական նախնական ընտրություններում:
Համաձայն նախնական տվյալների` Աուն Սան Սու Չժին հաղթում է 129-ից 82 նախընտրական տարածքներում: Ընտրական հանձնաժողովը դեռևս պաշտոնական տվյալներ չի ներկայացրել:
1960 թվականից ի վեր Մյանմայում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է նաև երկրի ընդդիմությունը։ Թեկնածուները պայքարում են 45 տեղի համար։ «Ազգային լիգա ժողովրդավարության համար» կուսակցությունը, որը գլխավորում է Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժին, իր թեկնածուներին առաջադրել է գրեթե բոլոր ընտրատարածքներում:









































