Եգիպտոսի արհեստական «Նանո» արբանյակը, որը մշակվել և հավաքվել է բացառապես եգիպտացի գիտնականների ուժերով, մոտակա ժամանակներս բաց կթողնվի ուղեծիր: Այս մասին տեղեկացրել է MENA գործակալությունը` մեջբերելով Եգիպտոսի կրթության նախարար Նադի Զախարիի խոսքերը:
Նախարարի խոսքերով՝ այժմ Եգիպտոսի տիեզերական գործակալությունը քննարկում է մի շարք հարցեր` կապված արբանյակի բաց թողնման հետ: Բանակցություններ են վարվում նաև Ղազախստանի և Հնդկաստանի հետ:
Ակնկալվում է, որ եգիպտական «Նանո» արբանյակն ուղեծրում աշխատելու է վեց ամսից մինչև մեկ տարի: Արբանյակը կշռում է ընդամենը մեկ կիլոգրամ և նախատեսված է գիտական հետազոտությունների համար:
Արբանյակի մշակմանը և ստեղծմանը մասնակցել են միայն եգիպտացի գիտնականներ` Եգիպտոսի ազգային տիեզերական գործակալությունից և Կահիրեի համալսարանից:




































