Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նորից կմեկնի Կուբա՝ բուժվելու։ Այնտեղ նա կանցնի քաղցկեղի դեմ պայքարի ռադիոթերապիայի երկրորդ կուրսը: Փետրվարին նրան հերթական անգամ վիրահատել էին:
Ինքը՝ նախագահը հայտարարել է, որ Կուբայում կմնա 5 օր:
Չավեսը գրեթե մեկ տարի է, ինչ պայքարում է քաղցկեղի դեմ: Անցած աշնանը նա նույնիսկ հայտարարել էր, որ կարողացել է հաղթահարել հիվանդությունը, սակայն, ինչպես երևում է, բժիշկները նրա մոտ կրկին չարորակ նորագոյացություն են հայտնաբերել այնտեղ, որտեղ ավելի վաղ վիրահատություն էր իրականացվել:









































