Բասկետբոլի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա շրջանակներում տեղի ունեցավ 8 հանդիպում: Լոս-Անջելես «Լեյքերս»-ը կարողացավ տանել հերթական հաղթանակը, սակայն Քոբի Բրայընթը դեռևս չի կարողանում վերջնականապես ապաքինվել վնասվածքից: Նյու Յորք «Նիքս»-ի խաղարկող Ջերեմի Լինի և Քարմելո Էնթոնիի վերադարձից հետո կրկին ցուցադրում է իր` հայտնություն դարձած խաղը:
Լոս-Անջելես «Լեյքերս» – Նյու Օրլեան «Հորնեթս»՝ 88:85,
Դեթրոյթ «Փիսթոնս» – Շարլոտ «Բոբքաթս»` 110:107,
Նյու Յորք «Նիքս» – Քլիվլենդ «Քավալիերս»` 91:75,
Ֆիլադելֆիա «Սիքսթերս» – Ատլանտա «Հոուքս»` 95:90,
Սան-Անտոնիո «Սփերս» – Ինդիանա «Փաքեթս»՝ 112:103,
Միլուոկի «Բաքս» – Մեմֆիս «Գրիզլերս»` 95:99,
Սաքրամենթո «Քինգս» – Նյու Ջերսի «Նեթս»` 99:111,
Լոս-Անջելես «Քլիփերս» – Յուտա «Ջազ»` 105:96:
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը նախորդ խաղային օրվա լավագույն բասկետբոլիստ է ճանաչել Լոս-Անջելես «Քլիփերս»-ի խաղարկող Քրիս Փոլին, ով վաստակել է 26 միավոր:










































