Այս տարի Ադրբեջանը երկու անգամ ավելացնելու է դեպի Ռուսաստան գազի առաքման ծավալները. հաղորդում է APA-ն: 2011 թ. երկնագույն վառելիքի արտահանումը կկազմի 1.5 միլիարդ խորանարդ մետր: Պետական նավթային ընկերությունից տեղեկացրել են, որ անհրաժեշտ ծավալների առաքումն ապահովելու համար վերանորոգվել է Սիյազիի գազակոմպրեսորային կայանը: 2010-ին Ադրբեջանը Ռուսաստան էր առաքել մոտ 800 միլիարդ խորանարդ մետր գազ: