Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Այսօր Ծաղկազարդ է՝ Մեծ Պահքի նախավերջին կիրակին

Քրիստոնեական ավանդության համաձայն՝ Ծաղկազարդը կապված է Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու հետ. «Քրիստոսն իր աշակերտների հետ փառահեղ կերպով մուտք գործեց Երուսաղեմ՝ իմանալով, թե ինչ է սպասվում իրեն։ Նրան երեխաները դիմավորեցին ուռենու և ձիթենու ճյուղերով։ Այսօր ևս երեխաները ձիթենու ճյուղեր կբռնեն՝ ասես թե կրկին դիմավորում են Քրիստոսին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տեր Մկրտիչ քահանա Երանյանը։

Ծաղկազարդը, ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, իր մեջ ունի նախաքրիստոնեական արմատներ և կապված է բնության զարթոնքն արտացոլող հավատալիքների հետ։ Տոնի գլխավոր բաղադրիչը սրբազան ոստի՝ ձիթենու և հատկապես ուռենու հետ կապված ծիսաշարն է։ Եկեղեցիները զարդարվում էին արմավենու ճյուղերով և ձիթենու ոստերով՝ ավելի իմաստալից և պատկերավոր դարձնելու Հիսուսի մուտքը Երուսաղեմ. «Անցյալում ձիթենին և արմավենին համարվում էին խաղաղության ու փառքի խորհրդանիշներ։ Ձիթենու պսակով էին Հունաստանում զարդարել օլիմպիական հերոսներին, իսկ արմավենին՝ ձոնել արեգակին։ Օրհնված ոստերի և ճյուղերի մեջ ժողովուրդը տեսնում էր խորհրդավոր ուժ, որն ուներ առատ բերք ու բարիք շնորհելու հմայական զորություն»։

Ծաղկազարդը կարևոր միջոց էր աղջիկների և տղաների ծանոթությունների, ինչպես նաև՝ սիրային խոստովանությունների համար, չնայած դրանք դրսևորվում էին խաղերի ձևով։ Ազգագրագետի հավաստմամբ՝ այս ընթացքում պատահում էին նաև նշանադրություններ կամ նշանադրության տոնածիսական վավերացում. «Օրինակ՝ Վարանդայում, նախապես առնելով աղջկա համաձայնությունը, տղայի մայրը՝ մերձավոր ազգականներից մեկի հետ հենց եկեղեցում՝ Ծաղկազարդի ծառի վրա եղած մոմերից վառում էր խաչաձև մոմ, որի վրա անցկացված էր արծաթե մատանի։ Մատանին լռությամբ տալիս էր նախընտրած աղջկան և գլխին կարմիր գլխաշոր էր գցում։ Այդ պահից աղջիկն արդեն համարվում էր նշանված»։

Մարդիկ հավատում էին, որ օրհնված ճյուղերն իրենց հաջողություն կբերեն։ Դրանք պահում էին յուղի կճուճներում, որ յուղը առատ լիներ, կախում էին տան պատերին, որ կրկնապատկվեր տան հաջողությունը, դնում էին թուխսերի տակ՝ շատ ճտեր ունենալու հավատով։ Նույն նպատակով Նոր Նախիջևանում անգամ հավերին ու ճտերին անցկացնում էին ուռենու օրհնած ճյուղերից պատրաստած օղակի միջով, ճյուղերից դնում էին նաև հացի շտեմարաններում. «Օրհնված ճյուղերի միջոցով փորձում էին կանխել նաև տարերային աղետները։ Նոր Նախիջևանում դրանք խաչաձև դարսում էին իրար վրա, համբուրում և գցում կրակի մեջ։ Մարդիկ հավատում էին, որ կդադարեն քամիներն ու փոթորիկները։ Դրանք պահում էին նաև որպես վառելիք՝ զատկի կերակուրները պատրաստելու նպատակով»,- ավելացրեց ազգագրագետը։

Նշենք նաև, որ Ծաղկազարդի երեկոյան տեղի էր ունենում եկեղեցական մի նշանավոր արարողություն ևս, որը հայտնի էր «Դռնբացեք» անունով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում