Նիկոլաևյան ոստիկանությունը հայտարարել է, որ Օքսանա Մակարի թաղման ժամանակ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունեցել:
«Հուղարկավորության ժամանակ օրենքի ոչ մի խախտում չի եղել, ամեն ինչ հանգիստ է անցել»,- ասել է Նիկոլաևի ոստիկանության մամլո խոսնակ Օլգա Պերեդերենկոն:
Ոստիկանների հաշվարկով` հուղարկավորությանը ներկա է եղել շուրջ 200 մարդ, որոնց վում` նաև լրագրողներ: Կարգի պահպանության համար հավելյալ ուժեր չեն պահանջվել:
Պերեդերենկոն հայտնել է, որ ինքը ուշադիր հետևել է ամեն ինչին և չի նկատել, որ Օքսանայի հարազատների շրջանում վրդովմունք եղած լինի: Մարտի 30-ին Օ.Մակարի ծնողները դիմում են ներկայացրած եղել ոստիկանություն, որ օրենքի պահապանները օտար մարդկանց, հատկապես լրագրողներին թույլ չտան մասնակցելու թաղման արարողությանը:
Ոստիկանության մամլո խոսնակն ասել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք ուղիղ եթերով հուղարկավորությունը ցուցադրվե՞լ է, թե՞ ոչ, բայց շատ հեռուստաընկերություններ են ներկա եղել:
Աղջկա թաղմանը ներկա է եղել նաև նրա խորթ հայրը, որն այս պահին կալանավայրում իր պատիժն է կրում:







































