Իռլանդիայում լողանալ չցանկացող փիղը փախել է կրկեսից: 2.5 տոննա կշռող կենդանուն հաջողվել է դուրս պրծնել վարժեցնողների ձեռքից և 200 մետր շարժվելով` հասնել քաղաքի ավտոկանգառ:
Մալիշկան ըմբոստացել էր, երբ վարժեցնողները նրան ստիպել էին հետճաշյա լոգանք ընդունել: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Ավտոկանգառի հարևանությամբ գտնվող սրճարանի այցելուները նկատելով փղին` չեն էլ մտածել, որ այն կարող է փախած լինել: Նրանք կարծել են, թե փիղը մասնակցում է հերթական շոուի նկարահանմանը:
Ականատեսների վկայությամբ` կրկեսի վարժեցնողները կարողացել են Մալիշկային հանգստացնել և կրկես վերադարձնել ընդամենը 5 րոպեում:









































