Մաշտոցի պուրակում հասարակական գործիչներից բաղկացած բրիգադը արդեն հստակ կարգավորել է ապամոնտաժման գործողությունների ընթացակարգը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Անդրեաս Ղուկասյանը, ոչ մի գործողություն չի իրականացվելու առանց ոստիկաններին նախապես զգուշացնելու և իրազեկելու: Նա նշեց, որ մի քանի փորձը և տեղանքի զննությունը ցույց տվեցին, որ ոստիկանները չձերբակալեցին իրենց, ինչը նշանակում է, որ իրենց գործողությունները ապօրինի չեն, ուստի շարունակելու են մինչև առավոտ ապամոնտաժել: Իսկ մինչ այդ առաջին քայլը պետք է լինի ճաղավանդակների ազատագրումը:
Այս պահին Մաշտոցի պուրակը բազմամարդ է և ապամոնտաժման գործողությունները շարունակվում են:










































