Հունվարի 18-ի վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին 36-ամյա Արտակ Պ.-ից հաղորդում է ստացվել, որ գիշերն իրենց շենքի բակից փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը երեկոյան նշված ավտոմեքենան, թալանված վիճակում, հայտնաբերվել է Մյասնիկյան պողոտայում:
Պարզվել է, որ ավտոմեքենայից բացակայում է գազի բալոնը և էլեկտրական մարտկոցը:
Կատարվում է հետաքննություն:








































