Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարի ժամանակ վիրավորված լիբիացիները, որոնք բուժվելու նպատակով մեկնել էին Թուրքիա, այդ երկրից վերադարձել են զինված:
Խոսքը վերաբերում է 155 լիբիացներին, որոնք Լիբիա վերադառնալիս իրենց հետ վերցրել են 1452 որսորդական հրացան: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում բուժում է ստացել 1195 վիրավոր լիբիացի, որոնցից միայն 748-ն է վերադարձել հայրենիք:










































