Monday, 22 06 2026
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները

Մեկ ժամ անջատենք բոլոր լույսերը

«Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը: Ակցիայի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը` կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Գնալով այն ձեռք բերեց մեծ հեղինակություն` ապահովելով ավելի քան մեկ միլիարդ բնակչության մասնակցություն ամբողջ աշխարհում:

2011 թվականին «Մոլորակի ժամին» մասնակցել են ավելի քան 5200 քաղաքներ 135 երկրներում, որոնց թվում էին 89 մայրաքաղաքներ: Հայաստանն արդեն 4-րդ տարին է մասնակցում այս ակցիային: Այս տարի միացել են նաև Վանաձորը և Կապանը: «Մոլորակի ժամը» տեղի կունենա ամբողջ աշխարհում՝ 2012 թվականի մարտի 31-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-21:30: Երևանում, Կապանում և Վանաձորում մեկ ժամով կանջատվեն խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների, օբյեկտների արտաքին լուսավորությունը ու էլեկտրաէներգիան, ինչպես նաև պողոտաների և փողոցների լուսավորությունը:

Խոսելով «Մոլորակի ժամի» մասին` Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արթուր Խոյեցյանը նշեց. «Ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ, որ եթե մարդիկ միավորվեն, կարող են լուծել գլոբալ մի շարք խնդիրներ: Սա մի գործողություն է, որը խորհրդանշում է բնապահպանական խնդիրների լուծումը»:

ՀՀ բնապահպանության նախարարության մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Մարտին Ծառուկյանը նշեց, որ բնապահպանական խնդիրների պատճառը բարոյագիտական ոլորտում է. «Մարդկանց վարքն ուղղված է ավելի շատ նյութական բարիքներ ձեռք բերելուն: Դա արտադրողների մեղքն է: Երբեմն մարդիկ ձեռք են բերում այնպիսի ապրանքներ, որոնք իրենց նույնիսկ հարկավոր չեն: Արդյունքում մեր ռեսուրսներն օգտագործվում են որպես թափոն»: Ըստ նրա` աշխարհը մեկ ընտանիք է, և այդ մեկ ժամը, երբ մարդիկ դուրս կգան իրենց առօրեական վիճակից, գուցե հասկանան, թե ինչպես կարող են ճիշտ կազմակերպել իրենց կյանքը. «Մարդիկ պետք է հասկանան` մոլորակը բոլորինն է և պետք է այն խնայողաբար օգտագործել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում